Մեղավորը միայն Սամվել Ալեքսանյանը չի. նամակներ հանձնեցին /ֆոտո, վիդեո/
“Ազատագրենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնող խումբը, ինչպես տեղեկացրել է Henaran.am-ը, նամակներ ուղարկեց մի քանի պաշտոնատար անձանց: Խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը Հայաստանի կենտրոնական փոստատնից նամակները ուղարկելուց հետո նաեւ գերատեսչություն առ գերատեսչյուն անձամբ մտավ եւ հանձնեց նամակները: Չուգասզայնի խոսքով` միայն Սամվել Ալեքսանյանը չէ:
“Փակ շուկայի” հարցում մեղավոր են պաշտոնյաները, նրանք պետք է հետագայում գոնե թույլ չտան, որ հուշարձանը սեփականաշնորհվի:
Հիշեցնենք, որ նախաձեռնող խումբը պատասխան է պահանջում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանից, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:
Մանրամասները` տեսանյութում: