26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից: Այս մասին հայտնում է թուրքական «yenisafak» թերթի կայքը:

Նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծն ամենայն հավանականությամբ հունիսին կշահագործվի: Բացի դրանից Թուրքիան և Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի  կառուցման  ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարևորությունը Արսլանը պայմանավորել է այն  հանգամանքով, որ արևելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է ևս մեկ երկաթգծային հանգույց: Դա մեծ նպաստ կբերի տարածաշրջանային առևտրի զարգացմանը:

Նախատեսվող նոր երկաթգիծը պետք է Թուրքիայի  Կարս  և Իգդիր քաղաքներով հասնի Նախիջևան՝ այնտեղից էլ դեպի Իսլամաբադ, ապա Իրան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ