Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ… Լորետան գոռում էր/վիդեո/
“Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ, հետո մտածեց ու չնեղացնելու համար նստեց նրա մեքենան: Մի քանի րոպեի ընթացքում դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը արդեն ծեծված վիճակում դուրս է հանված եղել փողոց”,-այսօր Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մասնագիտական վերուծությամբ իր տեսակետը համադրեց Սյունիքի մարզպետի տան տեսագրություններին:
“Կադրերի մեջ երևում է, որ Արտակը գալիս է Ավետիքի ետևից: Մեքենայի մեջ լինում է որսորդական հրացան, որը, որ ինքը միշտ իրա հետ էր տանում Ղարաբաղ, առանց փամփուշտների, որը անգամ քրեական գործով չի վիճարկվում: Դուք պատկերացնում եք էտպիսի հարձակում տան վրա, երբ որ զորամասի հրամանատարը, գնդապետը, պատերազմի մասնակիցը եթե ուզի հարձակում կատարի մեկի տան վրա՝ գա որսորդական հրացանով էն էլ չլիցքավորված”,-պատմեց Հայկ Ալումյանը:
Հայկ Ալումյանը իր խոսքում նշեց, որ կրակոց է եղել Սուրիկ Խաչատրյանի տան վերևի պատուհանից, որը համապատասխանում է է նաև Ավետիք Բուդաղյանի ստացած վնասվածքներից մեկին.” Արտակը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև դղյակի վերևի պատուհանից: Լորետան գոռում էր Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: