13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսկանյանը առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ է յուրացրել. Աղվան Հովսեփյանը ներկայացնում է միջնորդագիրը

Րոպեներ առաջ խորհրդարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագրի քննարկումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մինչ ձայնը ՀՀ գլխավոր դատախազին տրամադրելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հարցի քննարկման ընթացակարգը: Հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  մինչեւ քսան րոպեանոց ելույթով հանդես կգա գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորները, հարցեր կարող են տալ միայն պատգամավորները: Մինչեւ քսան րոպե եզրափակիչ ելույթի իրավունք ունեն ՀՀ գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը:

Հարցը կդրվի փակ գաղտնի քվեարկության եւ կորոշվի պատգամավորների ձայների մեծմամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել են պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Աղվան Հովսեփյանը այս պահին ներկայացնում է միջնորդագիրը, որի բովանդակությունը ավելի վաղ Henaran.am-ը ներկայացրել է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ