28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Անակնկալ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման որոշումը: Այս մասին Զոհրաբյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

՛՛Իրավական  փաթեթեին չեմ տիրապետում, պետք է ամբողջ փաթեթին տիրապետեմ, որ ասեմ: Բայց ինձ համար որպես քաղաքացու` շատ անակնկալ որոշում էր՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման եւ ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին 2013թ, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան առաջ տեղի ունեցա միջադեպի առնչությամբ: Արդյունքում սպանվել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինս եղբայր՝ հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր եւ հոսպիտալացվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ