09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

“Վերեւներից ճնշում են գործադրել դատավորի վրա …”. “Բանդայի գործով” դատավարությունն ընդմիջվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր հետաձգեց “բանդայի գործով” դատավարությունը եւ նշանակեց սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Գալստյանը իրեն վնասելու փորձ էր արել, ինչի պատճառով էլ դատավորը հայտարարեց ընդմիջում:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր տեղի ունեցավ “բանդայի գործով” ամբաստանյալ Արման Դալլաքյանի հուղարկավորությունը, ով մահացել էր ուրբաթ երեկոյան դատապարտյալների հիվանդանոցում:

Ամբաստանյալ “բանդայի պարագլուխ” համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստերը պետք է կայանան ամեն երկուշաբթի, սակայն Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել դատական նիստերը շարունակել սեպտեմբերի 18-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին եւ այդպես շարունակ.

“Ես մտածում եմ, որ սա Պապոյանի որոշումը չէ: Երեւի վերեւներից ճնշում են գործադրել դատավորի վրա, որպեսզի դատաքննությունը արագ ավարտվի”,- ասաց Արսենյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ