26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը վաղը կարող է զորքը մտցնել Հայաստան. թուրք պատգամավորն ահազանգում է

Էրդողանը վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության: Երկիրը կմասնատվի: Թուրքական Vitrinhaber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքի­այի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեն: Թուրք պատգա­մավորը խոսել է Թուրքիայում առաջիկա­յում սպասվող սահմանադրական փոփո­խությունների հանրաքվեի մասին և զգու­շացրել, թե այն ինչ վտանգավոր հետև­անքներ կարող է ունենալ:

«Այո» ասելով պատերազմ սկսելու իրավունք կտանք Էրդողանին: Նման բան չի կա­րող լինել: Թուրքիայի զինված ուժերի երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա «այո» ասենք, այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը առանց որևէ մեկի հետ քննարկելու, հա­մաձայնեցնելու վաղը կարող է զորքը ոտ­քի հանել և մտնել Հայաստան: Հավատա­ցեք` դա հավասար կլինի ինքնասպանու­թյան»,ասել է թուրք պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ