23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանին ճնշելու երկու տարբերակ կա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ այս փուլում դժվար է արցախյան հարցը միանգամից լիարժեքորեն կարգավորել:
Ցավալի է, բայց գրեթե ամեն օր լսում ենք, որ հայ զինվոր է հրազենային վիրավորում ստացել կամ զոհվել:
 

«Այդ վիճակից միանգամից լիարժեքորեն ազատվել հնարավոր չէ, բայց կարելի է մեխանիզմներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և այդ ակտիվությունը  զսպելու համար: Իհարկե, ասվածը երկու տարբերակ է ենթադրում. առաջին՝ պատրաստվածության աստիճանի բարձրացում և դիրքերի անվտանգության ապահովում, երկրորդ տարբերակը, որն ավելի կարևոր է՝  դիվանագիտական դաշտում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տարբերակն է:

Մեր դիվանագիտության կողմից վճռական քայլեր են պետք, օրինակ՝ այսպես ասած՝ սպառնալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում հայկական կողմը կսկսի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց կամ էլ պահանջել, որ փոխվեն բանակցային սեղանին դրված փաստաթղթերը  և նոր դիրքերից շարունակել բանակցային գործընթացը՝ հաշվի առնելվ այն փաստը, որ նախորդ անգամ Ադրբեջանը բանակցային ժամանակաշրջանն օգտագերծեց պատերազմի պատաստվելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝  շեշտելով՝ բոլոր դիրքերում,  բանակցային գործընթացում դիրքորոշման կոշտացումը ցանկալի արդյունք կտա հայկական կողմին:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ