«Եռաբլուրի տղերքը տեղում շուռ կգան»/տեսանյութ/
«Հայտարարում եմ մի բան, այն արյունահեղությամբ, որ մենք հող ենք վերցրել՝ տալը բացառվում է: Պարոն Տեր-Պետրոսյանին ասում եմ՝ Ձեր ասածը աբսուրդ է: Ձեր ասածը , որ լսեն Եռաբլուրի զոհվածները՝ տեղում շուռ կգան: Ինչ խոսում եք, որպես գիտնական կամ նախկին նախագահ ուշադիր խոսեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հողեր զիջելու մասին վերջին հայտարարությանը, ասաց ազատամարտիկ Մանուշակ Աբգարյանը:
Աբգարյանը հիշեցրեց, որ ինքն ու իր ընկերները պատրաստ են պայքարի, քանի որ արյուն են թափել ու դա չի մոռացվում:
«Պատերազմում ես էլ ծանր վիրավորվել եմ, ու ուղղաթիռով, արնաքամ ինձ հազիվ են հասցրել հիվանդանոց, որ կյանքս փրկվեր»,-ասաց ազատամարտիկը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութը henaran.am-ի արխիվից է