Բանդայի գործով մեղադրվող Քյարամ Ամոյանը հիվանդանոցում է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անորոշ ժամկետով հետաձգել է “Բանդայի գործով” մեղադրվող ամբաստանյալների դատավարությունը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց բնակարաններն ու ամառանոցները թալանելու մեջ:
Մեղադրյալներից մեկը՝ Քյարամ Ամոյանը առողջական վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով էլ լ դատավորը նման որոշում ընդունեց: Քյարամ Ամրոյանը ներկայումս”Դատապարտյալների հիվանդանոցում” է: Նրան, ըստ մեր տեղեկությունների, մեկ անգամ եւս վիրահատել են: Ամոյանի գլխուղեղում, ըստ նրա հարազատների, ուռուցք կա:
Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոցում մահացել է “Բանդայի գործով” մեղադրյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը: