09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Քանի՞ ուսանող դուրս կմնա պետհամալսարանից

ԵՊՀ-ում առայժմ չեն կարող ասել, թե քանի առաջին կուրսեցի ուսման վարձավճարը չվճարելու պատճառով դուրս կմնա համալսարանից: Նշենք, որ սեպտեմբերի 6-ը վճարների մուծման վերջնաժամկետն էր:

“Դեռ մինչեւ օրվա վերջ ուսանողները վճարում են: Մի մասը փոխանցումով է կատարում վճարումը, մյուս մասը սոցփաթեթներով եւ հիմնադրամներով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը: Վերջինիս խոսքով, արդյունքները կամփոփվեն եկող շաբաթվա վերջում եւ վերջնական պատկերը պարզ կլինի հենց այդ ժամանակ: 

Հիշեցնենք, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը օրերս ասել էր, որ ոչ մի խելացի ուսանող վարձավճարի ստիպված չի լինի հրաժարվել բարձրագույն կրթությունից: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ