26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստացվում են քվեարկության առաջին տվյալները /լրացվում է/

Ստացվում են քվեարկության արդյունքների առաջին տվյալները փոքր համայնքներից: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում արդյունքներն ամփոփված են: Նախնական տվյալներով` այստեղ ձայների բաշխումը հետեւյալ պատկերն ունի. 116 քվե ստացել է ՀՀԿ-ն, «Ծառուկյան դաշինք»-ը ` 8, ՀՅԴ-ն` 5, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին քվեարկել է 3 ընտրող: Ընդհանուր առմամբ այստեղ քվեարկել է 132 հոգի: 

Լոռու մարզի Փամբակ գյուղում 163 քվե ստացել է ՀՀԿ-ն, «Ծառուկյան դաշինքը»` 13, Դաշնակցություն 1, ՀԿԿ 8, Կոնգրես-ՀԺԿ դաշինք 2, ՀՎԿ` 3: Ընդհանուր քվեարկել է 190 ընտրող:

Լոռու մարզի Հագվի գյուղում հետեւյալ պատկերն է. 273 ընտրողների քվեներից ՀՀԿ-ն ստացել է 214, «Ծառուկյան դածինքը» 30, ՕՐՕ-ն 11, ԵԼՔ-ը 6, Կոնգրես-ՀԺԿ-ն 4, ՀՅԴ-ն 1, ՀԿԿ-ն 5, Ազատ դեմոկրատները` 1 ձայն:

Շամլուղ քաղաքում քվեարկությանը մասնակցած 459 ընտրողներից իրենց վստահության քվեն 258-ը տվել են ՀՀԿ-ին, 70-ը ՀՅԴ-ին, 65-ը «Ծառուկյան դաշինքին», 20-ը ՀՎԿ-ին, 19-ը ԵԼՔ-ին, 13-ը Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, 10-ը ՕՐՕ-ին: «Ազատ դեմոկրատները» ստացել են 3, ՀԿԿ-ն 1 ձայն:

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում առաջատարը ՀՀԿ-ն է Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքը տեղակայված է 22/3 ընտրական տեղամասում: Խնկոյան համայնքից հետո այստեղ ևս պաշտոնապես արձանագրվել են քվեարկության արդյունքները: Խնկոյան համայնքում ՀՀԿ-ն ստացել է 134 քվե, Լուսաղբյուրում՝ 91: Երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 4 ձայնով, երրորդում՝ Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 2 ձայնով: Իսկ ահա Ելք, Հայկական վերածնունդ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք, ՀՅԴ՝ 1-ական, Հայաստանի կոմունիստական և Ազատ դեմոկրատական կուսակցությունները առհասարակ քվե չեն ստացել: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ