04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դասական ոստիկանության ռեժիմն է ակտիվացել. Կիվիրյան

Armeniatoday  լրատվատկան կայքի խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ վերջին շրջանում Երեւանում բռնությունների են ենթարկվում քաղաքացիական ակտիվիստներ:

“Հայաստանում ոստիկանությունը դարձել է կրիմինալ, հրահրում է: Հակառակ դեպքում կսաստեր հրահրողներին: Ռեժիմը տեսնում է վտանգ հասարակությունից, դրա համար է փորձում կոտրել ակտիվ քաղաքացիներին”,-ասաց Կիվիրյանը:

Նրա կարծիքով, քաղաքական դաշտը մեռած է, ու միայն հասարակական ակտիվ այս խմբերն են փորձում ինչ-որ բանի հասնել: Կիվիրյանը  կոչ արեց ողջ հասարակությանը միանալ պայքարին. “Եթե նախկինում քրեա-օլիգարխիկ համակարգն էր գործում Հայաստանում, հիմա դասական ոստիկանության ռեժիմն է ակտիվացել, որն ավելի վտանգավոր է”,-ասաց Կիվիրյանը:

Միայն նրա նկատմամբ երեք հարուցված վարույթ կա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ