27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան «արջի» ծառայություններ մատուցել» (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նախ նշեց, որ այսօր դասեր քաղելու, համերաշխության, անցյալից դասեր ստանալու օրն է: Նա նշեց, որ քիչ առաջ է վերադարձել Եռաբլուրից: «Հպարտ ենք, որ ունենք նման զավակներ, որոնց շնորհիվ այսօր Հայաստանն ու Արցախը կարող են գնալ անշեղ ճանապարհով»,-նկատեց նա։

Ինչ վերաբերում է արդեն ընտրություններին, ապա Է. Շարմազամովը շեշտեց. «ՀՀԿ-ն գտնում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացը ընթանում է բնականոն հունով»: Նա ընդգծեց, որ կան որոշակի ահազանգեր, խախտման դեպքեր, բայց դրանք անն՛ան են, այսինքն՝ չեն կարող ստվեր գցալ ընտրական պրոցեսի վրա: :

«Չի եղել ու չի լինելու մի ահազանգ, որին պատկան մարմինները չարձագանքեն, եղել են ահազանգեր, որոնք չակերտավոր են, ու նպատակ ունեն ստվեր գցելու ընտրական գործընթացի վրա: Այս պահի դրությամբ ընտրությունները գնում են նորմալ, ժողովրդավարակն հունով»: Ն աուշադրություն հրավիրեց լրագրողներից մեկի նկատմամբ կատարված բռնության դեպքին՝ ասելով, որ և ոստիկանությունը, և դատախազությունը տվել են իրենց գնահատականները, գործը քննության մեջ է: «Մենք տալիս ենք քաղաքական գնահատական, ցանկացած խոչընդոտ լրագրողի նկատմամբ անթույլատրելի, դատապարտելի է, անկախ նրանցի ով է դա արել»:

Ընդդիմադիրների կողմից ահազանգերի վերաբերյալ նա ասաց. «Ես չեմ տեսել որևէ լուրջ ահազանգ, որ կարող է ստվեր գցել ընտրական գործընթացի վրա, մենք դրա համար ենք գնացել զիջումների, կոնսենսուսի, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան արջի ծառայություններ մատուցել տարբեր քաղաքական ուժերի»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ