21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը նախնական տվյալներով հոգեկան խնդիրներ ունի /տեսանյութ/

Լոռու մարզի 23-րդ ընտրատարածքում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ: 23/02 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է քվեարկել երկրորդ անգամ,  սակայն մատնահետք տպող սարքն  արձանագրել է փաստը: Այս մասին հաղորդվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին և տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին:   2-րդ անգամ քվերկության փորձ կատարող քաղաքացին ձերբակալվել է:

Մատնահետք տպող սարքի պատասխանատու Սերգեյ Մաթևոսյանի խոսքով դեպքը տեղի է ունեցել առավոտյան 9:15ի սահմաններում:

«Քաղաքացին գրանցված է այս տեղամասում և ընտարեղամասում քվեարկող առաջին քաղաքացիներից մեկն է եղել»,-Henaran.am-ին փոխանցեց  ընտրատեղամասի նախագահ Արմեն Մարանդյանը: Նրա խոսքով`  հիշյալ քաղաքացին ունի հոգեկան խնդիրներ:

Դեպքի արթիվ  Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ