28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Ոմանք ցավագին գնահատականներ ու մեկնաբանություններ կտան սույն մտորումիս, գուցե ինձ դավաճան էլ կոչեն, սակայն, ըստ էության, դեմ լինելով Ռուսաստանի կողմից Հայաստանի ստրկացման քայլերին, այնուհանդերձ, Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ ճիշտ և տեղին՝ թելադրված Հայաստանի և Արցախի շահերով… 

Բացատրեմ միտքս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի վրա հարձակվելու ամերիկյան ծրագիրը: Սա նպատակ է հետապնդում տրոհելու Սիրիան, ձևավորելու Քրդական պետություն, որն էլ դառնալու է ամերիկյան հանձնակատար, տարածաշրջանում ստանձնելու է ոստիկանի պարտականությունները… Բայց խնդիրը միայն Սիրիայով չի պայմանավորված: ԱՄՆ գերագույն ցանկությունն է տրոհել նաև Իրանը, Թուրքիան, Իրաքը… Այսինքն, ԱՄՆ-ը ոչնչացնում է հզոր տերությունները, միաժամանակ կամենում է հարված հասցնել Ռուսաստանին:

Սիրիային, ըստ ամերիկյան ծրագրի, հաջորդելու է Իրանը, բայց հիմա ԱՄՆ-ը հայտնվում է բավական ծանր կացության մեջ, որովհետև Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի ստեղծվի հակաամերիկյան բլոկ, որի գոյությունն էլ կկանխի ամերիկյան շատ քայլեր… Արդեն հայտնի է դարձել, որ իր վարձկաններին ուղարկելով Սիրիա` Ադրբեջանը կամեցել է մեծացնել նրանց փորձառությունը՝ հայ-ադրբեջանական պատերազմում նրանց օգտագործելու, նրանց հետ միասին այսպես կոչված սիրիական ապստամբներին Հայաստանի և Ղարաբաղի դեմ օգտագործելու համար: Կա նաև ծրագիր՝ Թուրքիայի կողմից Ղարաբաղի դեմ գործողություններին մասնակցելու և Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին: Եթե Հայաստանը մերժում էր Մաքսային միության հրավերն ու միակ ճանապարհը համարում էր Եվրոպան, ապա Ադրբեջանն ու Թուրքիան շատ ավելի համարձակ էին դառնում՝ գիտենալով, որ այս դեպքում Հայաստանը չի ունենալու Ռուսաստանի գործուն աջակցությունը, իսկ Եվրոպան, իր շպարը չփչացնելու և ժանեկազարդ զգեստները չկեղտոտելու համար, երբեք չէր ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ՝ հանուն Հայաստանի:

Ավելին, Ղարաբաղը հայտնվելու է կրակե օղակի մեջ… Ադրբեջանահայկական պատերազմն իր օղակի մեջ կառներ նաև Վրաստանը… Հետևաբար, Սերժ Սարգսյանը խառնեց շատ հաշիվներ, ստիպեց Ադրբեջանին և Թուրքիային մտածել նոր մարտավարության մասին, Իրանը հասկացավ, որ այսպես Ռուսաստանը, Հայաստանի միջոցով, ավելի է մոտենում իրեն: Նշանակում է, տարածաշրջանային պատերազմը, որն ԱՄՆ-ի միջոցով հրահրում է Իսրայելը, դառնում է ոչ իրական: Սա նաև ուժ է տալիս Սիրիային, որը, ամերիկյան ռմբակոծությունների դեպքում, կբացի երկրորդ ճակատն ու կսկսի Իսրայելի ոչնչացումը: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը, Իսրայելի թուլացման դեպքում, երբեք չեն ձգտի Հայաստանի դեմ ագրեսիայի…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ