08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սիրիայի դեմ ռազմական գործողության որոշման նախագիծը հաստատվել է ԱՄՆ-ի սենատի կողմից

Ինչպես փոխանցում է BBC-ն, ԱՄՆ-ի սենատի արտասահմանյան գործերով կոմիտեն ընդունել է Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին  որոշման նախագիծ` ի պատասխան Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման:

Նախագծին հավանություն են տվել կոմիտեի 10 անդամ, 7 հոգի դեմ են քվեարկել, իսկ մեկ հոգի մնացել է ձեռնպահ:

Հաջորդ շաբաթ որոշման նախագիծը կներկայացվի  ողջ սենատի քվեարկությանը:

Ըստ նախագծի` ռազմական գործողության ժամկետը պետք է սահմանափակվի 60 օրով` այն ևս մեկ ամիս երկարաձգելու  հնարավորության պայմանով:  Փաստաթուղթը նաև արգելում է երկրի մակերևույթին ռազմական գործողությունների անցկացումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ