15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հռոմի վերջին կայսրը” կերկարաձգի պայմանագիրը

Իտալական Ռոմայի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին, ում պայմանագիրը ավարտվում է իր թիմի հետ 2014թ., սեպտեմբերի վերջին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:

Ամսվա վերջին,Տոտին,ով, ֆուտբոլասերների կողմից ստացել է “Հռոմի վերջին կայսր” մականունը, կտոնի իր 37-ամյակը և ակումբի հետ կկնքի նոր պայմանագիր:

Ըստ նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստը տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո աշխատավարձ:Բացի այդ, կարիերայի ավարտից հետո Տոտին ակումբի հետ կկնքի 5 տաևվա պայմանագիր և կդառնա ակումբի դեսպանը աշխարհում:

Հիշեցնենք,որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը իր կարիերան Ռոմայում սկսել է 1992թ.: Նա հանդիսանում է իր ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն, իսկ Իտալիայի առաջնության պատմության մեջ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝զիջելով միայն իտալական ֆուտբոլի ևս մեկ լեգենդի՝Սիլվիո Պիոլային:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ