05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաչիկյանը հանձնարարել է վերականգնել յուրացումը /լրացված/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Վազգեն Խաչիկյանի, աշխատանքի ու սոցիալական ծառայության նախարարության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը: Դատարանը շարունակում է լսել վկաների ցուցմունքները:

Բոլոր հինգ վկաներն էլ նշեցին, որ իրենք ոչինչից տեղյակ չեն, դատավարության մասնակիցներից մարդ չեն ճանաչում: Պարզապես  նրանց ծնողները բացակայում են հանրապետությունից եւ պարզվել է, որ որոշ ժամանակ կենսաթոշակը ուրիշն է ստացել:

Միայն վկա Արա Հարությունյանը ճանաչեց համարյա բոլոր վկաներին: Նա ժամանակին Վազգեն Խաչիկյանի առաջին տեղակալն է եղել: Թշնամություն ոչ մեկի միջեւ չկա: Ըստ վկայի, 2010թ. Խաչիկյանի մոտ խորհրդակցություն էր, քննարկվում էր սոցծառայության Գյումրիի տարածքային կառույցում կատարված չարաշահումները: Աշխատակիցներից Արա Աբրահամյանն ասաց, որ ինքն է կատարել խախտումը, մոտ մեկ մլն դրամ յուրացում էր: Խաչիկյանը հանձնարարեց, որ վերականգնեն գումարը:

Պաշտպան Հովիկ Արսենյանի  այն հարցին, թե ինչպես պիտի  կարգով ասաց, որ մեթոդները չեն քննարկվել:  Վկայի պատմելով ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը իրեն գումար է տվել եւ խնդրել փոխանցել Խաչիկյանին:

“Մոտեցավ վարչության պետը՝ Աշոտ Աբրահամյանը: Ասաց, սպասում է Խաչիկյանին: Ես զանգեցի Խաչիկյանին, ասաց, մի ժամից կգա: Երբ եկավ, Աշոտի փաթեթը փոխանցեցի նրան: Աշոտն ասել էր, որ վերականգնված գումարն է, բայց թե որքան գումարի մասին էր խոսքը”,-ասաց վկան` ավելացնելով, որ տեղյակ չէր, թե ինչ կա փաթեթի մեջ կամ ինչքան գումար է: Վազգեն Խաչիկյանն էլ փորձեց պարզել, թե  երբ է իր նախկին տեղակալը գումարը փոխանցել իրեն: “Իմ դուռը բաց էի թողել, որ տեսնեի, երբ եք գալու: Երբ եկաք, բարեւեցիք, ընդունարանում, Ձեր դռան մոտ տվեցի”,-ասաց վկան: Այստեղ զարմացավ Խաչիկյանը` հարցնելով, թե օրվա երկրորդ կեսին բարեւեցի՞նք:

 Նախկին տեղակալը նախկին պետին հավաստիացրեց, որ  այդ օրը առաջին անգամ էր տեսել Խաչիկյանին:

Դատաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 12-ին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ