Վերջույթները անշարժացել էին. ապրիլյան պատերազմի հերոսը բացում է փակագծերը /տեսանյութ/
Քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 4-ին Թալիշում ողնաշարի վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը դեռ շարունակում է վերականգնողական բուժում ստանալ:
Հայկի վերջույթները անշարժացել էին ու կամք էր պետք, որ վերադառնար կյանք ու հետո նորից շարունակեր ծառայել Հայոց բանակում:
«Թող բոլորը առողջանան ու վերադառնան իրենց կյանքին»,-ապրիլյան պատերազմի ժամանակ` վիրավորում ստացածներին է ուղղում խոսքը Հայկ Սեխիլյանը:
Հայկը, որը պայմանագրային զինծառայող էր` չի հուսահատվել… ապրում է ու շարունակում ծառայել հայրենիքին:
Պայմանագրային զինծառայողը պատմեց, որ տասը տարի է համակարգում է, հիմա էլ է աշխատում ՝ ուղղակի ամբուլատոր պայմաններում։
«Մեր նպատակն է, որ բոլոր տղաները առողջանան, հնարավորինս կարողանան վերադառնալ իրենց առաջվա կյանքին, հետո կարողանան աշխատել ու ամենակարևորը՝ դրա հնարավորությունն ունենան»,-հավելեց Հայկը:
Մանրամասները` տեսանյութում: