Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է․ Ալիեւի հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է, եւ ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել դրան։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն։
«Նախորդ տարի ապրիլյան դեպքերի ժամանակ հայկական կողմը դիմել էր տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններին, որպեսզի ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցվեն: Հետո նրանք նույնիսկ մեղադրել են նրանց, որ իրենց չեն օգնել: Այն դեպքում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր ներքին գործն է: Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մասը: Իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կամ կարող են տեղի ունենալ Ղարաբաղում, համարվում են Ադրբեջանի ներքին գործը: Ոչ մի միջազգային կազմակերպություն, ոչ մի երկիր չեն կարող միջամտել մեր ներքին գործին»,- հայտարարել է նա։