12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էպոսագետը կխոսի դեռ

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատաքննությունը: Դատարանը պետք է լսեր ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանի ճառը, որից հետո մեղադրյալները պիտի ասեին իրենց վերջին խոսքը:

Սակայն նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց Գայանե Գալոյանի դիմումը դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս վատառողջ է, ունի սուր ցավեր եւ չի կարող մասնակցել նիստին: Կից ներկայացված էր նաեւ բժշկի տեղեկանքը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատական նիստը` այն նշանակելով սեպտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ էպոսագետ, ամբաստանյալ  Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ ինքը իր ճառը կասի ամենավերջում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ