15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

“Հայաստանն արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կնքելու հնարավորությունը”

ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսը Frence-Presse գործակալությանը ասել է, որ Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիրը կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը: 

“Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները՝ տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով: Դրանք անհամատեղելի են”,- ասել է նա:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն էլ Թվիթերի իր էջում գրել է. “Թվում է, որ Հայաստանը կասեցնում է ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտի մտնելու բանակցությունները ու գնում Ռուսաստանի հետ ինտեգրման: 180 տոկոսով շրջադարձ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ