18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Կիսանդրի` կենդանության օրո՞ք. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով:  Համագյուղացիները ցանկություն ունեն «վաստակաշատ» գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում:

Նշենք, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում: Թեեւ այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են: Թե երբ այն կավարտվի, դժվարանում են նշել:

Իհարկե, եթե մեզանում թաղապետների արձաններ են կանգնեցնում, ինչպես Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի կիսանդրին կանգնեցրին, ԳԱԱ նախագահի արձանը կանգնեցնելը կարելի է մշակութային կարեւոր իրադարձություն համարել, անկախ նրանից, թե Ռադիկ Մարտիրոսյանի օրոք Գիտությունների ակադեմիան ինչպիսի հետընթաց է ապրել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ