“Մի քայլ ետ չի լինելու…”
Հետախույզ վետերանների միության վարչության անդամ Արթուր Բունիաթյանը Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց վերջին շրջանում ազատամարտիկների ակտիվացումը, խոսեց փոփոխությունների և ակնկալիքների մասին:
Մասնավորապես գնահատելով օրերս գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի քանի ազատամարտիկների Կապանում իրականացվող նստացույցին` Արթուր Բունիաթյանը ասաց.
”Վոլոդյա Ավետիսյանը լավ գործ է անում, սակայն հարկավոր է նախ և առաջ մեր պայմանները հստակեցնենք: Խնդիրը մենք պիտի դնենք այսպես, թե ումից ինչ ենք ուզում: Եթե մենք գողից ենք ուզում, պիտի գիտակցենք, որ գողի հետ չափաբաժին կիսելը նույնպես գողություն է”,-նշեց ազատամարտիկը:
Արթուր Բունիաթյանը դրական է գնահատում նաև ազատամարտիկների հանրահավաքում համահայկական աշխարհազոր ձևավորելու գաղափարը:
Ինչ վերաբերվում է վերջերս շրջանառվող ազատամարտիկների պառակտման և երկու թևերի՝ սոցիալական և քաղաքական բաժանված լինելուն, ազատամարտիկը մեկնաբանեց.”Դա պառակտում չի կարելի անվանել, դա պարզապես դատողությունների, մտածելակերպի խնդիրա: Ես ասում եմ էն, ինչ որ դուրսա գալիս իմ հոգուց և դրանում շահադիտական բան չկա”:
Բունիաթյանը հրաժարվեց խոսել ազատամարտիկների կողմից մշակվող գործողությունների ծրագրից. ”Կոնկրետ ծրագրի մասին չի խոսվի: Դա նույննա ինչ քո ծրագիրը դնես հակառակորդի առաջ, եթե ասենք՝ ուրեմն մեր խաղաքարտերը բաց ենք անում”,-ասաց մեր զորւցակիցը` հավելելով, որ իրենց պայքարը շարունակվելու է ” Մի քայլ ետ չի լինելու” սկզբունքով: