Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել. Արամ Մանուկյան (տեսանյութ)
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Հիշեք այս օրը, մենք ոչ միայն ստիպելու ենք ՀՀ-ի իշխանություններին, այլ ստիպելու ենք նաև Ադրբեջանի իշխանություններին, որ խաղաղություն բերեն Անդրկովկասին։ Հիշեք այս օրը՝ մոտ է լինելու խաղաղության հաստատումը մեր երկրում և տարածաշրջանում։
Այսօր դրական, ոգևորող բաներ եմ ասելու, ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել»,-ասաց նա:
Ա. Մանուկյանն ընդգծեց, որ քանի դեռ իրենք պայքարում են, ոչ մի փող, ոչ մի կաշառք, ծախված ուսուցիչ ու ստրուկ իրենց կամքը չեն թելադրելու:
Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք առաջին անգամ 30 տարվա պայքարի մեջ խաղաղության երթ են անցկացնելու:
«Այն սերունդը, որը հաղթանակ է տարել Ղարաբաղում, որը ընդարձակել է Ղարաբաղը, այսօր ասում է՝ ՀՀ-ն պետք է խաղաղության ճանապարհով գնա, և նրանք ովքեր հաղթանակ են տարել, նրանք էլ կբերեն ՀՀ-ին խաղաղությունը։ Մեր ցանկությունը, մեր կամքն այս առումով անկոտրում է»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, թե շատ ասելիք չկա, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հետո ոչինչ ասել հնարավոր չէ:
«Բոլորս հպարտանում ենք, որ ունենք նման ղեկավար, նման քաղաքական գործիչ, որը համաշխարհային մակարդակի է»,-ասաց Մանուկյանը։