24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում նոր իրավիճակ է եւ կապիտուլյանտն իրավիճակին այլեւս չի տիրապետում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայաստանում նոր իրավիճակ է եւ կապիտուլյանտն իրավիճակին այլեւս  չի տիրապետում։
Հայաստանում հեղափոխական իրավիճակ է.կաթսան եռում է։
ՔՊ-ն ու կապիտուլյանտը սա չեն ցանկանում տեսնել։
Մինչեւ Նիկոլը չհեռացվի,հասարակությունը չի հանգստանալու։
Փաշինյանի դեմ ցուցմուք տալու անհրաժեշտություն չկա։
Նա ինքն իր վրա մահացու ցուցմուքներ արդեն տվել է.
1. Արդյուքը նույնն էր լինելու,բայց առանց զոհերի։
2. 2018-ին գիտեի,որ Արցախն Ադրբեջանի կազմում է։
 Ի՞նչ է ասել Նիկոլն իրականում։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի  միջազգային ճանաչումն անխուսափելի է։/2018 -ի մայիս/
Իսկ ո՞վ է ասել,որ  Արցախը գերտերություն չէ։/2018-ի մայիս/:
Արցախը Հայաստան է եւ վերջ։/2019-ի օգոստոս/:
Ադրբեջանը կառուցողական է։
Մեզ պետք է լուծում ,որը կբավարարի Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին։
Բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ՝ իմ սեփական կետից։
Հաղթելու ենք։
Անջատում հանուն փրկության։
Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։
Ու նմանատիպ պոպուլիստկան կոչեր։
Նա փաստացի ԱԺ -ում ընդունեց,որ գիտակցաբար 5 հազար հայ ընտանիքի ճրագ է մարել։
Սա տիեզերական ծավալների հանցագործություն է հայության նկատմամբ։
Նա պետք է հեռանա ու անցնցում։
Նա կրակեց նաեւ Երեւանում սեփական ժողովրդի վրա։
Կրակելու հրաման տվեց նա,ով ժողովրդին վարչապետ էր համարում։
Նրա կրակոցներից վախեցող չկա։
Հայաստանում նոր իրավիճակ է։
Լուծումը մեկն է՝ հեռացում։
Եվ դա անխուսափելի է» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ