Ծեծի են ենթարկել մամուլի խոսնակին
Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Վերջին շրջանում ակնհայտ կերպով սաստկացել ենինչպես ոստիկանության, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի և քրեական տարրերի հետապնդումներն ուսպառնալիքները : Նախախորհրդարանի անդամների ու աջակիցների նկատմամբ:
Դրանց թվում հատկանշական են Նախախորհրդարանի անդամներ ԵղիաՆերսեսյանի ու Դմիտրի Հարությունյանի նկատմամբ ոստիկանության հետապնդումերը, Նախախորհրդարանի աջակիցներ Տաթև Մայիլյանի ուՇողիկ Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի սեռական բնույթի վիրավորանքն ուսպառնալիքները, Ծածկած շուկայի համար պայքարող Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի, ակտիվիստներ Լևոն Ստեփանյանի, Տաթև Մայիլյանի, Սոնա Մարգարյանի և Շողակաթ Հախվերդյանի, ինչպես նաև մի շարք ակտիվիստ արվեստագետների նկատմամբՍ. Ալեքսանյանի շրջանակի անձանց կողմից զանգվածային հետապնդումներն ու սպառնալիքները, Հայազն կուսակցության ներկայացուցիչների կողմից նույն Տաթև Մայիլյանի և Լևոն Ստեփանյանի նկատմամբ սպառնալիքներն ու սադրանքի միջոցով նրանց հետ բախումներ հրահրելուփորձերը:
Հետապնդումների, սպառնալիքների և բռնության այս շարքի բարձրակետը դարձավ երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում Նախախորհրդարանիանդամ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա կատարված հարձակման դեպքը: Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ ԱրմենԱղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:
Նախախորհրդարանը դատապարտում է վարչախմբի, նրա ուղղորդմամբ գործող կեղծ քաղաքական ուժերի ու քրեական տարրերի համակարգված ճնշումը և բռնությունն իրանդամների ու աջակիցների նկատմամբ:
Նախախորհրդարանը հայտարարում է, որ չի ընկրկելու կեղծ բազմազանությամբ դրսևորվող, սակայն իրականում միասնական կառավարմամբ գործող հանցավոր համակարգի հարձակումներից և հետևողական կերպով հասնելու է ազգային ու մարդկային արժեքների վրա հիմնված նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործմանը: