28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապագայում մեծ պատերազմ չի սպասվում

‘’Իմ կանխատեսմամբ ապագայում մեծ պատերազմ չի սպասվում, սակայն հրթիռային հարվածներ կլինեն Սիրայի վրա, դա էլ այն պատճառով, որ Օբաման իրեն դրել է մի այնպիսի վիճակի մեջ, որ ոչինչ անել չի կարող’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ”Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար ասաց Արա Պապյանը: Նա նշեց, որ Միջին Արևելքում ամենամեծ խաղացողը ԱՄՆ-ն է, որն իր վարած քաղաքականությունում միայնակ է մնացել, և իրեն աջակցում է միայն Թուրքիան, մասամբ էլ Ֆրանսիան: Նրա խոսքով` ԱՄՆ-ին այսօր անհանգստացնում է վառելիքի ներկրման հարցը, իսկ Ռուսաստանն էլ  ցանկանում է, որ լարվածությունը պահպանվի, որովհետև արդյունքում նավթի գները բարձրանում են:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Պապյանը նկատեց, որ Հայաստանը 2 խնդիր ունի. առաջինը հայկական համայնքն է, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ Հալեպն այլևս չի լինի նախկինը, և համայնքը չի կարող վերականգնվել, իսկ երկրորդը` ՀՀ-ի իրավիճակն է. առավել ևս Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են պատերազմով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ