20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է» (տեսանյութ)

«ՀՀԿ-ն ջանք չի խնայելու , որ ամրապնդի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Արցախում արված ելույթին։ Ըստ նրա՝ նախագահի ելույթի մեսիջները շատ պարզ էին ու հստակ:

Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 11-րդ համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով նշել էր, որ «Սերժ Սարգսյանն իր այդ ելույթով ցույց տվեց, որ ինքն անփոխարինելի է, բայց անփոխարինելի մարդիկ չկան», Էդուարդ Շարմազանովն ասաց.«Ես այդ կարծիքին չեմ, պատմությունը ցույց է տալիս՝ ով է անփոխարինելի, ով՝ չէ: Սակայն, անփոխարինելի մարդիկ լինում են։ Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է, դժվար է գտնել մի գործիչ, որը այդքան կարճ ժամանակում մսխեց քաղաքական կապիտալը»,նշեց Է. Շարմազանովը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ