Չզարմանաք ապրիլի 3-ին (տեսանյութ)
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներով» ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսի ժամանակ բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ հարցը: Փողոցում, որտեղ բնակվում է ինքն, այսօր առավոտյան նկատել է, որ մի քանի խանութներ փակվել են: Ցավով է, իհարկե, սա արձանագրում:
Հրանտ Բագրատյանն ընդգծեց նաև, որ հայաստանիցներս անհանդուրժող ենք դարձել: «Այս մարդիկ տշվում են, մենք լուրջ մտահոգվելու բան ունենք, ոչ մի բան ենք, չենք կարողանում մեկ ուրիշի ընդունել, մենք էլ Հայաստանի հայ ենք»,-նշեց նա:
Խոսելով իրենց շանսերից` «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն ասաց, որ իրենց շանսերը համարում է բարձր, ապա ընդգծեց, որ իրենց ներկայացրած տնտեսական ծրագիրը լավագույնն է:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք որակյալ խորհրդարան կունենանք, ինչի մասին խոսվում էր, երբ ներդրվում էր ռեյտինգային ընտրակարգը, նա պատասխանեց. «Ռեյտինգայինը քանդում է թվերը, փոխելու է լրիվ, այնպես որ չզարմանաք ապրիլի 3-ին»:
Զարմանքն, ըստ նրա, «Ծառուկյան» դաշինքի համար է լինելու: Հարցին, թե ՀՀԿ-ական թեկնածուներն առավելություն կունենան, քանի որ ընտրակաշառք են բաժանում, նա ասաց. «Ընտրակաշառքն այնտեղ էլ կա, այնտեղ էլ: Բայց կա թաղի տղու ֆակտր, թաղի տղերքը միակն են»:
Առավել մանրամասն` տեսանյութում: