01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հա, էդ մարդու փողը հո անսպառ չի՞» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սիլվա Ադամյանը նշեց՝ մարդիկ ընտրությունից առաջ չպետք է մտածեն նյութական շահի մասին: Հարկավոր է մտածել  երկրի ապագայի, պետականության ամուր հիմքերի մասին, ոչ թե անձնական շահի:

«Էսքան բան կատարվեց մեր քաղաքական դաշում էս Բարգավաճի հետ կապված, մի՞թե դա ոչինչ չասաց մեր հանրությանը: Մի՞թե դա հարիր է հայ ազգին: Մարդը վեր է կենում, ասում է՝ էս կանեմ, էն կանեմ, փող կտամ:  Հա, էդ մարդու փողը հո անսպառ չի՞: Բա որտե՞ղ է մնում պետականության կայացման կարևորությունը: Դուք տեսել եք չէ՞, թե ինչպես է Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ նամակներ հավաքում. գիտեք, չէ՞ այդ նամակների բովանդակությունը», – նշեց Սիլվա Ադամյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ