21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բերման ենթարկված ակտիվիստի կնոջ հայտարարությունը

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի կինը ամուսնուն բերման ենթարկելու, այնուհետեւ մեկուսարան տեղափոխելու կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

“Հարգելի գործընկերներ: Նույնիսկ օրենքը չի պաշտպանում ձեզ Հայաստանի Հանրապետության օրինապահ մարմինների անօրինական գործողություններից: Ոչ միայն ձեզ, այլև ձեր երեխաներին:

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը ես, ամուսինս` Դմիտրի Հարությունյանը, մեր դուստրը, ինչպես նաև մեր ընկեր Հրաչյա Միրզոյանը գազանային հարձակման ենք ենթարկվել մարդկանց կողմից, ովքեր ներկայացան Հայաստանի ոստիկանության աշխատակիցներ: Նրանք անօրինական գործողություններ են իրականացրել, առանց փաստաթղթերի ներխուժել են Հրաչյա Միրզոյանի տուն, նրան հասցրել նախակաթվածային աստիճանի…

Մեզ հաջողվել է կապվել ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների հետ: Միայն առավոտյան ժամանած ոստիկանության աշխատակիցները փաստաթղթեր ներկայացրին, բայց ես ենթադրում եմ, որ ի սկզբանե նրան նման փաստաթղթեր չէին ունեցել և միայն մարդու իրավուքների պաշտպանի և իրավապաշտպանների միջամտություից հետո էին արագ կերպով դրանք պատրաստել,  և ամուսնուս իբրև վկա տարան: Մինչև հիմա ամուսինս գտնվում է մեկուսարանում: Ոստիկանությունը ոչ մի բացատրություն չի տվել այս իրավիճակի վերաբերյալ…”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ