ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին
Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: