01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Եկե՛ք սարքե´ք մեր տան տանիքը կամ վերելակը» /տեսանյութ/

«Քարոզարշավի ընթացքում ես  ակտիվ մասնակցություն ունեմ: Այս ընթացքում անհատական հանդիպուներ ունեցա, փողոցում մարդկանց հետ հանդիպեցի, զրուցեցի  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:Ես զերծ չեղա այն բոլոր իրադարձություններից, որոնք եղել են քարոզարշավի ընթացքում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ելք» դաշինքի ցուցակի ընտրացուցակում ընդգրկված Մանե Թանդիլյանը:

Բանախոսը նշեց՝ քարոզարշավի ընթացքում ջանացել են խանգարել իրեն, բայց պայքարի ընթացքում  «Ելք»-ը չի ընկրկել:

Մանե Թանդիլյանը շեշտեց՝ մարդկանց  համար երևի զարմանալի էր, որ բակերում ՝ քարոզարշավի ընթացքում մեգաֆոնով հնչի կնոջ ձայն:

Ասուիսի մյուս բանախոսը՝  «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը ներկայացնող Մարինե Քոչարյանը ընդգծեց՝  այս անգամ քարոզարշավը տարբերվում է նրանով, որ մարդիկ մի տեսակ ավելի հավատով էին վերաբերվում կին պատգամավորներին: «Աբսուրդային առաջարկներ էլ էին հնչում, ասենք՝ եկե՛ք սար՛եք մեր տան տանիքը կամ վերելակը», – նշեց Մարինե Քոչարյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ