Ջուրը կյանք է․ այսօր Ջրի համաշխարհային օրն է /տեսանյութ/
Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Այս օրը նախատեսված է նրա համար որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ խորհեն ջրի կարևորության մասին և ավելի խորը գիտակցեն նրա արժեքը Երկիր մոլորակի վրա:
Այս օրը սահմանվել է 1993թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում:
Շատերիս համար ջուրը սովորական մի նյութ է, որը կարելի է ստանալ ընդամենը տանը բացելով ջրի աղբյուրը, սակայն Երկիր մոլորակում բնակվող շատ մարդկանց համար այն ուղղակիորեն անհասանելի է: Իսկ առանց ջրի մարդկությունը դատապարտված է ոչնչացման: Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում: