«Մենք ո՜ւր, ընտրակաշառքն ո՜ւր, ա՛յ ցավդ տանեմ»
«Նախընտրական քարոզարշավը մեր համայնքում շատ լավ է անցնում՝ ուրախ, զվարթ… Մի քիչ ցրտահարությունից ենք նեղված, բայց քարոզարշավի առումով ամեն ինչ նորմալ է ընթանում», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը:
Վերջինս շեշտեց՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պատգամավորության թեկնածուներ արդեն եղել են Քաղցրաշեն համայնքում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում, որոշներն էլ դեռ պետք է գնան:
Մեր հարցին՝ արդյո՞ք Քաղցրաշենում ընտրակաշառք բաժանելու մասին լուրեր պտտվո՞ւմ են, տեղեկություններ կա՞ն այդ մասին, համայնքապետը պատասխանեց. «Չէ՛, չէ՛, ի՞նչ ընտրակաշառք, ի՞նչ խաբարա, մենք ո՜ւր, ընտրակաշառքն ո՜ւր, ա՛յ ցավդ տանեմ: Դրանից տեղեկություն չունենք, չենք էլ ուզում ունենալ»: