«Հաց բերողին» հուղարկավորեցին /ֆոտո/տեսանյութ/
Հազարավոր մարդիկ այս պահին Երեւանի Շահումյանի գերեզմանոցին կից Սան լազարո սգո սրահից վերջին հրաժեշտն են տալիս «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։
Արթուր Սարգսյանի դագաղը բարձրացրել են գլխից վերեւ եւ սրահից դուրս բերելիս բոլորը ծափահարում էին։ Այս կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր պահել են Արթուրի նկարները եւ նրանք վզին դրոշն են կրում։
Հուղարկավորության արարողությանը ներկա են տարբեր քաղաքական գործիչներ։
Henaran.am-ի հետ զրույցում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Արթուրի արածի մեջ ոչ մի դեպքում հնարավոր չէր հանցակազմ գտնել, քանի որ այդ մադը հաց էր բերել, իսկ հացը սրբություն է։
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին թաղման թափորը շարժվում է դեպի Շահումյանի գերեզմանատուն, որտեղ իր վերջին հանգրվանը կգտնի Արթուր Սարգսյանը։
Նշենք նաեւ, որ ժողովուրդը հուզված է, եւ պարբերաբար հնչում է արտահայություն, որ Արթուրը զոհվել է։ Հուզիչ է այն փաստը, որ Արթուր Սարգսյանը հուղարկավորվում է իր ձեռքով պատրաստված դագաղով։
Մանրամասները եւ տեսանյութը՝ քիչ անց