07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիական ընդդիմությունը զենք է խնդրում ԱՄՆ-ից

Սիրիական ազգային հեղափոխական կոալիցիայի եւ ընդդիմադիր ուժերի ղեկավար Ահմեդ Ջարբան դիմել է ԱՄՆ-ին` շուտափույթ զենք մատակարարելու խնդրանքով` երկրում ընթացող քաղաքական կարգավորման գործընթացն արագացնելու նպատակով, գրում է”interfax”-ը:

“Զենքի մատակարարումը կենսական նշանակություն ունի, սակայն դա պետք է շուտ տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեզ եւ քաղաքացիներին: Սիրիայում հուսահատ վիճակ է: Մենք ԱՄՆ-ի գործողությունների կարիքն ունենք` ուղղված միջազգային հանրությանը համոզելուն, որ քաղաքական անցման կարիք կա”,-հայտարարել է Ջարբան` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Նույն խնդրանքով սիրիական ընդդիմությունը նախօրեին դիմել է նաեւ Ֆրանսիային, սակայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է հումանիտար եւ քաղաքական աջակցություն: 

“Սիրիական խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով”,-իր հերթին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նրա խոսքով` դրա համար հարկավոր է “կոնֆլիկտի բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ