05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պաշտպանն առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինարարության աշխատանքներում

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ “ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի” նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ  20 միլիարդ  ՀՀ դրամ:

Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Պաշտպանը մեկ անգամ եւս շեշտել է, որ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի միջոցառումներ եւ գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց եւ դատապարտյալների իրավունքները: Մասնավորապես՝ անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղի ու խնամքի խնդիրների լուծման համար եւ քրեակատարողական հիմնարկները համալրել թեքահարթակներով, անվասայլակներով եւ այլն:

Ի թիվս այլ առաջարկների, Պաշտպանը բարձրացրել է նաեւ ինքնախեղման հակում ունեցող, հացադուլ հայտարարած ազատազրկվածների իրավունքների պաշտպանության համար համապատասխան միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաեւ իր մտահոգությունն է հայտնել, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում ՔԿՀ-ների աշխատակիցների նվազման միտումը կարող է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առաջացման պատճառ դառնալ:

 

                                                                              

Պաշտպանի աշխատակազմ

 

                                                                   

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ