Հրամանատարին փրկելիս կորցրեց ոտքը. Արմանը վազում է /տեսանյութ/
Առաջին հայացքից հնարավոր չէ կռահել, որ Արման Ավետիսյանը անցել է պատերազմի միջով: Ավելին, ժպտերես ու լավատես երիտասարդը ապրիլյան քառօրյաում կորցրել է ձախ ոտքը: Չի դժգոհում, հպարտ է, ապրել է ու դեռ իրագործելու համար բազմաթիվ ծրագրեր ունի:
«Վիրավորվել եմ ապրիլի 2-ին Ջաբրաիլում, երբ դասակիս վիրավոր հրամանատարին էի օգնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմանը:
«Արդեն քայլում եմ օրեկան 15-20 կիլոմետր, վազում եմ առաջվա նման ու անգամ հեծանիվ եմ քշում: Իմ բուժման ընթացքը ավարտել է ու ես ապրում եմ ինչ կյանքով: Պրոթեզին տիրապետելու համար կամքի ուժ է պետք: Այդ կամքի ուժը ինձ տվել է պատգամավորության հաշմանդամություն ունեցող թեկնածու, իմ լավ ընկեր Գոհար Նավասարդյանը: Նա ինձ ու իմ հիվանդասենյակի տղաներին դուխ տվեց»,-նշեց Արման Ավետիսյանը:
Արման Ավետիսյանը երկրորդ կուրսի ուսանող է, ընտրել է ինժիների մասնագիտությունը: Նա ապրում է ներկայով և այդ ծանր օրերը չնայած հավերժական հետք են թողել նրա կյանքում, այլևս անցյալում են:
Մանրամասները՝ տեսանյութում: