05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեր բանակը երկրի խոշոր գործատուներից մեկն է. Վ. Սարգսյան (տեսանյութ)

Լոռու մարզում նախընտրական հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին առաջ է քաշել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը: Այն արտացոլում է հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում: Մեր տարածաշրջանն իր մարտահրավերներով, իր խնդիրներով այնպիսին է, որ թելադրել է մեզ ունենալ մեր բնակչությանն անհամաչափ մեծ զինված ուժեր՝ բանակ:

Այս 25 տարվա մեր մեծագույն նվաճումներից մեկն այն է եղել, որ դուրս գալով ժողովրդի ծոցից, հաղթելով մարտի դաշտում՝ մեր կամավորական ջոկատները կարողացան վերակազմավորվել և դառնալ կուռ կառույց, որոնք այսօր ապահովում են մեր սահմանների անվտանգությունը, երաշխավորում են մեր առաջընթացի հնարավորությունները: 5 հիմնական ուղղություններով մենք անելու ենք այնպես, որ մեր բանակը, մեր զինված ուժերը շարունակեն լինել ոչ միայն պարզապես մարտունակ, այլև ամենամարտունակը տարածաշրջանում, լինեն լուրջ ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ զինված ուժեր»:

Նա նշել է, որ մեր զորքերի կարողությունների ավելացումն է այդ կետերից մեկը՝ սպառազինության նոր միջոցների ձեռքբերման և արտադրության միջոցով: «Այսօր արդեն ընթանում ենք այդ ճանապարհով, ու կան սպառազինություններ, որ արտադրվում են հենց Հայաստանում»,-նշել է նա՝ ասելով, որ փոխգործակցությունը պետք է լինի մյուս երկրների հետ ևս այս ոլորտում:

2-րդ խնդիրը, ՊՆ-ի խոսքով, զինծառայողների ծառայության անվտանգության բարձրացումն է: «Այսօր արդեն շփման գծի ողջ երկայնքով կարողանում ենք տեղադրել այնպիսի սարքավորումներ, որ թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել զինծառայողների անվտանգության մակարդակը: Մեր զինված ուժերը, մեր բանակը երկրի խոշոր գործատուներից մեկն է, մենք պետք է անենք այնպես, որ մարդիկ ցանկություն ու ձգտում ունենան դեպի սպայական մասնագիտութուն, որ մեր երիտասարդները մրցեն այդ մասնագիտության համար»:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ