25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու Կարեն Կարապետյանը (տեսանյութ)

«ՀՀԿ-ի քարոզարշավը ժողովուրդը կգնահատի ապրիլի 2-ին, ես ինքս ինձ չեմ կարող գնահատել: Ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքում կան ուժեր, որոնք պոպուլիստական մոտեցումներ ունեն, կան, որ նախընտրում են ծրագրային պայքար: Ինձ համար նախընտրելի կլիներ խոսել ծրագրերից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի իշխող կուսակցության քարոզարշավը:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավն ավելի էնտուզիազմով է, նա արձագանքեց. «Դե, ԲՀԿժն միշտ դրանով տարբերվել է: Իրենց մոտ դա նորություն չէ»:

Ինչ վերաբերում է հարցումներին, թե «Ծառուկյան» դաշինքի ավելի բարձր տոկոսներ ունի, քան վարչապետը, ՀՀԿ խոսնակը նշեց, որ դրանք արվել են քարոզարշավից առաջ: «Այդ սոցհարցումներում ներառված չեն ռեյտինգային թեկնածուների հնարավորությունները, այդ սոցհարցումներով մեր քաղաքապետը և մեր ցուցակի երկրորդ համարը՝ Տարոն Մարգարյանն ունի 60 տոկոս վարկանիշ, իսկ վարչապետ կարապետյանի անձնական վարկանիշը 81 տոկս է, իսկ 82 տոկոսն էլ ցանկանում է նրան տսնել վարչապետի պաշտոնում: Իսկ դրա համար մի ճանապարհ կա՝ քվեարկել ապրիլի 2-ին ՀՀԿ-ի համար»,-հավելեց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ի հույսը ռեյտինգային թեկնածուներն են ավելի շատ, Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ի հույսը Աստված է, երկրորդ՝ իր աշխատանքը, երրրորդ՝ մեր ժողովրդի ճիշտ ընտրությունը: 3 հույս ունենք»:

Henaran.am-ի հարցին, թե ինչու է ՀՀԿ-ի քարոզարշավի հիմնական  դերակատարը վարչապետ Կարապետյանը, և ոչ թե օրինակ՝ Վիգեն Սարգսյանը կամ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Նրանք էլ են շատ ակտիվ մասնակցում քարոզչությանը, բայց վարչապետն է ընտրվել, մեր միասնական որոշումն է եղել և վարչապետի համաձայնությամբ է եղել, քանի որ վարչապետը կուսակցության նախագահի առաջին տեղակալն է:

Նախագահն էլ հայտարարել է, որ հաջողության դեպքում Կարեն Կարապետյանն է ղեկավարելու գործադիրը: Այսինքն՝ մենք անկեղծ ենք մեր ընտրողի հետ, մենք այլ ուժերի նման չենք ասում՝ մեզ ընտրեք, հետո կասենք, թե ով է մեր վարչապետը: Կա չգրված օրենք՝ մանավանդ պառլամենտական երկրներում յուրաքանչյուր ուժ, որ գնում է ընտրության, պետք է ասի, թե ով է իր վարչապետի թեկնածուն: Մենք ունենք ուժեր, որ խոսում են արևմտյան արժեքներից, բայց իրենց, որ հարց են տալիս, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, պատասխանում են՝ մի հատ մեզ ընտրեք, մենք կորոշենք: Դա այդքան էլ ժողովրդավարական չէ: Դա պարտադիր չէ, բայց մենք ուղիղ, ազնիվ ասում ենք, որ մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ուստի հենց նա էլ ուղիղ, առանց միջնորդների հանդիպում է ընտրողների հետ»:

https://www.youtube.com/watch?v=UIxxoeYZ6I4

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ