Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է
Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Սոնա Տռուզյանը նշել է, որ Արթուր Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել:
Տռուզյանը հայտնել է , թե դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։