18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Չենք խոստանում, որ ամեն ինչ միանգամից ու լավ է լինելու. Ա. Հովհաննիսյան

Տավուշի մարզկենտրոն Իջևանում ՀՀԿ-ը շարունակեց նախընտրական քարոզարշավը: Արդարադատության նախարար, ՀՀԿժի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք ծրագրեր կան այս մարզի հետ կապված ևս, առաջին  հերթին ձեռնամուխ են լինելու «Տավուշ» տեքստիլի՝ տարբեր տեղերում մասնաճյուղեր բացելուն, որն էլ հնարավորություն կտա ստեղծել մոտ 920 աշխատատեղ:

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ այս և մյուս բոլոր ծրագրերն էլ, որ ունի «Հանրապետականն», իրատեսական են: «Մենք չենք խոստանում, որ ամեն ինչ միանգամից ու լավ է  լինելու, մենք խոստումներ չենք տալիս, մենք պատմում ենք մեր ծրագրի մասին ու պատմում ենք հավատով ու հույսով, որ հավաքվածներդ, ունենալով դժգոհություն, հիասթափություն, հավատաք, որ այն օրը, երբ կգա վստահության քվե տալու ժամանակը, ինքներդ վստահ լինեք, որ ձեր վստահության քվեն լինի ոչ թե խոստման, այլ ծրագրի համար»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ