24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գիտնականներն ապացուցել են հայերի գենետիկ «դիմացկունությունը»

Ուսումնասիրելով Առաջավոր Ասիայի գենոֆոնդը` գիտնականները պարզել են, որ գենետիկորեն առավել ամուր են այն ժողովուրդները, որոնք ապրում են լեռներում և հարթավայրերում։ Պարզվել է նաեւ, որ հայկական սփյուռքը հիմնականում պահպանում է հայի սկզբնական գենոֆոնդը, պարզել են գիտնականները։ Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Human Genetics ամսագրում, գրում է indicator.ru-ն։

Նշվում է, որ Առաջավոր Ասիայի մեջ են մտնում Անատոլիան, Լևանտը, Միջագետքը, Արաբական թերակղզին, Հայկական և Իրանական լեռնաշխարհները։ Այդ տարածաշրջանը նեոլիթի դարաշրջանում դարձել է միգրացիաների աղբյուր, որոնք իրենց հետ հողագործություն են տարել Եվրոպա։

Միևնույն ժամանակ, Առաջավոր Ասիան մինչև վերջին շրջանը գենետիկորեն լավ չի ուսումնասիրվել։ Գենետիկները վերցրել են ԴՆԹ-ի նմուշներ և ուսումնասիրել Y-քրոմոսոմները վրացիների երեք պոպուլյացիաներում և հայերի չորս պոպուլյացիաներում ՝ ընդհանուր առմամբ հետազոտվել է 598 մարդ։

Գիտնականները երկու մասին են բաժանել ժողովուրդներին, նրանք, ովքեր հարթավայրերում են ապրում եւ ովքեր լեռներում են ապրում։

Գիտնականները նրանց գենետիկ տարբերություններն են ուսումնասիրել, եւ պարզել, որ այդ տարբերություններն ահռելի են։

Հայերը գենետիկորեն դասվում են Առաջավոր Ասիայի ժողովուրդների խմբին, իսկ նրանց գենոֆոնդի հետ առավելագույն նմանության գոտին համապատասխանում է Հայաստանի պատմական տարածքին։ Դա նշանակում է, որ այդ տարածքում գենոֆոնդը ինչ-որ առումով պահպանվել է։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ