23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսկանյանը փող չի լվացել. համոզված են նրա փաստաբանները

“Սիվիլիթաս” հիմնադրամի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած վճիռը բողոքարկելու համար ըստ փաստաբան Արթուր Գրիգորյանի իրենք դիմելու են  իրենք դիմելու են ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանի խոսքով, քրեական գործում նկարագրված հանգամանքները փողերի լվացման հետ կապ ունեն այնքանով, որքանով որ կեղծ փողերի ստեղծման հետ:

Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի համբավին որեւէ վնաս չի հասցվել եւ նա գործում ներգրավված է որպես վկա. Այս պատաճաբանությամբ Վերաքննիչ դատարանը մերժեց  վճիռը: Փաստաբանը ենթադրում եմ, որ Վճռաբեկ դատարանը եւս կվերադարձնի բողոքը, եւ կքննարկվի միջազգային ատյաններում ներկայացնելու հարցը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր պաշտպանյալի  գործում առկա փաստերը միանշանակ վկայում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Փաստաբանի խոսքով, ԱԱԾ տնօրենը եւ ՀՀ գլխավոր դատախազն իրենց մեկնաբանություններում աչքաթող են անում այն, որ ԱԱԾ-ում Վարդան Օսկանյանը մանրամասն ցուցմունք է տվել ողջ գործի վերաբերյալ,

“Ես ներկա եմ եղել, եւ հրաժարվել է ցուցմունքներ տալ եւ փաստաթղթեր տրամադրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Օսկանյանը Հանթսմաններից ստացել է 1մլն 427 հազար դոլար, եւ փոխարժեքի փոփոխության արդյունքում ավելին է փոխանցել հիմնադրամին` 1մլն. 556 հազար 366 դոլար, այսինքն, ավելի շատ, քան նա ստացել է Հանթսմանների ընտանիքից: Հարցաքննության ժամանակ քննիչի կողմից որեւէ հարցեր չեմ լսել, որոնց վրա հիմնվել է ՀՀ գլխավոր դատախազը: Ես միայն կարող եմ միանալ ՀՀ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն կոչին, որ պետք է պահանջենք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը, այլ ելք չկա”,-ասաց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանի համոզմամբ, ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը եւս խիստ թերի կանոնակարգով է ընթանում, եւ կասկածի տակ է դնում անձեռմխելիության ինստիտուտն ընդհանրապես: “Բերել են ինչ-որ միջնորդագիր, ամբիոնից ելույթներ են ունենում: Այնինչ պետք էր ուշադիր լինել, քանի որ այդ 181 հազարը, որ նրանք ստացել են, Վ. Օսկանյանի վարկային քարտերի ելքերի գումարման արդյունքում է ստացվել, այդտեղ կային եւ անձնական միջոցները, եւ արդյունքը միշտ հօգուտ Հանթսմանների եւ Սիվիլիթասի օգտին է եղել”,-ասաց նա:

Այս գործով խորհրդատու միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիքոլաս Քույումջյանը էլ  ասաց, որ Հանթսմաններին հարցաքննելու անհնար է մեղադրանք առաջադրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ