«Դա ամոթ է ու մեզ պատիվ չի բերում» /տեսանյութ/
Այսօր լրագրողնեի հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց՝ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ այսօր քարոզարշավ անցկացնելու-չանցկացնելու հարցը ՀՀԿ-ում դեռևս չի քննարկել:
«Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Դեռևս նման քննարկում չի եղել, որովհետև հիմա ոտքի վրա քաղաքական ուժերը կայացրել են որոշումներ: Մենք դեռևս նման քննարկում չենք արել, որպեսզի որոշում ունենանք: Ես հիմա չեմ կարող ասել՝ անելու ենք, չենք անելու կամ ինչպես ենք շարունակելու, բայց քարոզչական ամբողջ ընթացքը մեզ մոտ պլանավորված է», – ասաց բանախոսը:
Արտակ Զաքարյանը, ցավակցելով Արթուր Սարգսյանի ընտանքին ու հարզատներին նշեց՝ պետք չէ ամեն ինչին քաղաքական երանգավորում, քաղաքական աստառ տալ: Արտակ Զաքարյանը չցանկացավ մեղավորներ փնտրել կատարվածի համար, ասաց՝ չի ուզում դատավորի դեր ստանձնել, ապա հույս հայտնեց, որ գործի վերաբերյալ ամեն ինչ կպարզեն իրավապահ մարմինները:
«Որևէ քաղաքական ուժի կողմից գործընթացները քաղաքականացնելը և դրա հիման վրա տրամադրություններ ձևավորելն անթույլատրելի է: Դա ամոթ է ու մեզ պատիվ չի բերում»: