«Մենք երբեք մեր ընտրողին չենք խաբել» /տեսանյութ/
«Այժմ մենք նոր ընտրական համակարգով ենք անցկացնում ընտրությունը, ինչը նորամուծություններ է բերել իր հետ, այդ թվում՝ ներկուսակցական պայքար: Այս պայքարն իր մեջ պարունակում է ամենալայն հնարավրությունները՝ ընտրական մեխանիզմեների առումով: Մենք յուրաքանչյուր անգամ ընտրություններին գնում ենք ավելի փորձված թիմով ու ավելի մեծ քաղաքական բազայով», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը:
Վերջինս շեշտեց՝ բնականաբար, երբեմն իշխանությունը բերում է նաև դժգոհությունների ալիք. քաղաքացիները դժգոհություներ են ունենում, դրանք ունենում են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հիմքեր:
«ՀՀԿ-ն իրատես է եղել որոշումների կայացման մեջ և շեշտը դրել է ոչ թե պոպոիլիզմի, այլ անվտանգության, պետության կառուցման հիմքի վրա: Մենք քաղաքական առումով ապահովագրված քաղաքականություն ենք իրականանում նաև արտաքին քաղաքական դաշտում: Գնահատելով իրական խնդիրները՝ հենց դրանց շուրջ էլ կառուցում ենք մեր ծրագրերը: Մենք երբեք մեր ընտրողին չենք խաբել, սպասելիքեր չենք զարգացրել, որ հետո մարդիկ հուսախաբ լինեն: Մենք ընտրողի հետ եղել ենք ազնիվ», – շեշտեց Արտակ Զաքարյանը: