Ամերիկյան գեներալները պատրաստ են ռմբակոծել Սիրիան
ԱՄՆ-ի Գլխավոր շտաբը Սիրիա ներխուժելու տարբերակներ է առաջարկել: Իսկ Կոնգրեսն իր հերթին “կանաչ լույս” է հաղորդել սիրիական ապստամբներին զենք մատակարարելու գաղափարին:
Պենտագոնը Բարաք Օբամայի ադմինիստրացիայի համար սիրիական ընդդիմադիրներին օգնելու ծրագիր են մշակել` միանգամից մի քանի տարբերակ առաջարկելով` սկսած առանց թռիչքային գոտի ստեղծելուց` հեռակա հարվածներ հասցնելու համար ՀՕՊ համակարգերին, հրամանատարային կետերին եւ սիրիական բանակի այլ օբյեկտներին:
Ընդ որում, ԱՄՆ-ի ռազմական վարչությունը զգուշացնում է, որ այդ ծրագրերի իրականացումը կհանգեցնի լուրջ միջամտություն սիրիական հակամարտության մեջ: Միաժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսը երկար վեճերից հետո չեղյալ հայտարարեց սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վերաբերյալ դժգոհությունը, հաղորդում է “НТВ.Ru”-ն: